Հայաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային Ил-76 օդանավը հունիսի 28-ի ցերեկը վթարային վայրէջք է կատարել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի «Մարինովկա» օդանավակայանում` տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին այսօր` հունիսի 29-ին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

ՀՀ Ռազմա-օդային ուժերի Ил-76 86852

ՀՀ Ռազմա-օդային ուժերի Ил-76 86852

«Օդանավում տեխնիկական խնդիրներ են ծագել, որի հետ կապված անձնակազմը որոշել է վայրէջք կատարել «Մարինովկա» օդանավակայանում: Տեխնիկական թերությունները վերացնելուց հետո, օդանավի անձնակազմը ուղղություն է վերցրել դեպի Հայաստան: Օդանավը հաջողությամբ վերադարձել է երկիր»,- նշել է նա:

«Մոսկվայի ժամանակով 15։10-ին Հայաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային Ил-76 օդանավը թռել է Մարինովկայի օդանավակայանից։ Վերթիռից հետո չեն փակվել շասսիները, ինչից հետո անձնակազմի հրամանատարը որոշել է հետ վերադառնալ»,- հայտնել են օդանավակայանի տեխնիկական ծառայությունից, հայտնում է newsru.com-ը: Օդանավը վայրէջք է կատարել վերթիռից 12 րոպե անց: