Այս հոդվածի հեղինակն է Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։ Իր թույլտվությամբ թարգմանեցինք այն ու տեղադրում ենք նաև մեր կայքում։ Խնդրում ենք բոլորին (առաջին հերթին, իհարկե, պետական մարմիններին), ով կարող է որևէ կերպ աջակցել մեր պատմության հերոսին՝ անտարբեր չմնալ։

Օդաչու Հարություն Դավթյանը գտնում է, որ հայրենիքին օգտակար լինելը՝ մարդկային սովորական ձգտում է:

Օդաչու Հարություն Դավթյանը

Օդաչու Հարություն Դավթյանը

Նա իր կուրծքը չի ծեծում, չի պահանջում, որպեսզի հայրենիքը գնահատի նրա վաստակը, իսկ առողջության կորստի համար էլ կառավարությունից հատուցում չի պահանջում: Ինչպես երևում է, կառավարությանը դա լիուլի ձեռք է տալիս… Նա, իրոք, որ, շատ համեստ է, այդ պատճառով էլ անարդարացիորեն մոռացված է: Եվ այդուհանդերձ, Արցախում նրան լավ են ճանաչում, նրան հիշում են բոլոր նրանք, ում, իր կյանքը վտանգելով, օգնել է: Բայց, ինչու՞ ոչ ոք չի հետաքրքրվում, թե այդ հերոսն ինչպես է ապրում: Continue reading


Ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» («Центр анализа стратегий и технологий») բլոգը տեղեկացնում է, որ ուղղաթիռների արտադրությամբ, արդիականացմամբ ու նորոգմամբ զբաղվող «Ռոստվերտոլ» ընկերությունը դեկտեմբերի 22-ին «Իլ-76» ինքնաթիռով Հայաստան է ուղարկել մեր երկրին վաճառված 2 «Մի-24» ուղղաթիռ։ Բլոգը նշում է, որ ուղղաթիռները մինչ այդ եղել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմում և վերանորոգվել են «Ռոստվերտոլում»։

«Մի-24» ուղղաթիռ

«Մի-24» ուղղաթիռ


Այսօր, դեկտեմբերի 7-ին, քաղաքացիական ավիացիայի միջազգային օրն է։ Շնորհավորում ենք բոլորին, ում սրտերը երկնքում են։

Ստեփանակերտի օդանավակայան

Ստեփանակերտի օդանավակայան

Այս առիթով Ավիատորը որոշեց հրապարակել PanARMENIAN Photo-ի հետ համատեղ ստեղծած Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանի մասին ֆոտո-ռեպորտաժը։ Չէ որ սա նոր քայլ է Հայաստանի ավիացիայի համար, և բավականին շուտով մենք բոլորս արդեն հնարավորություն կունենանք հասնել Արցախ ոչ միայն գետնով, այլև երկնքով, ինչպես վայել է մինչև հոգու խորքը երկնքին սիրահարված մարդկանց՝ իսկական ավիատորներին։ Continue reading


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զորավարժությունների ընթացքում առաջին անգամ հետախուզական տեղեկություններ հավաքագրելու նպատակով օգտագործել է նաեւ անօդաչու թռչող սարքեր:

Անօդաչու թռչող սարք

Անօդաչու թռչող սարք

Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ ցուցադրվել են Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ:


2011 թ. օգոստոսի 1-ին «Արմավիա» ավիաընկերությունը ներկայացրեծ իր նոր ձեռքբերումը՝ CRJ-200 տարածաշրջանային ջեթը։ Այս ինքնաթիռը 2001-ին շահագործման մեջ է մտցրել Lufthansa CityLine ընկերությունը։ Սա «Արմավիա» ընկերության արդեն երրորդ CRJ-200-ն է։ Օգոստոսի 1-ին «Արմավիայի» անձնակազմն այն Երևանի «Զվարթնոց» օդանավակայան փոխադրեց Քյոլնից, ուր նավը կայանած էր վաճառքից առաջ։

Ինքնաթիռը կրում է մեծ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը։ Հավանաբար, հետագայում, երբ (կամ եթե) ինքնաթիռում տեղադրվեն համապատասխան մուլտիմեդիա սարքավորումները, այն իր ուղևորներին կդիմավորի հենց բաբաջյանական մեղեդիներով։

«Արմավիա» ընկերության CRJ-200

«Արմավիա» ընկերության CRJ-200

Ինքնաթիռը կարող է 50 ուղևոր փոխադրել միջին տարածաթյուններով։ Նախատեսվում է, որ այն թռիչքներ կիրականացնի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ։ Continue reading