Հոգնե՞լ եք ռազմական անօդաչու համակարգերի մասին լսելուց։ Իսկ պարող սարքերի մասին ի՞նչ կասեք։ Ֆրանսիական AR Drone ընկերությունը Փարիզում ցուցադրել է իր Parrot կոչվող անօդաչու սարքը, որը պարել, սալտոներ և պտույտներ է կատարել օդում Daft Punk-ի Technologic երգի ներքո։ Վաճառվում է նաև փոքրիկ ԱՕՆ-ի կենդանի բաղադրիչով վիդեո խաղ տարբերակը։ Այն կարող է օդ բարձրանալ թե փակ տարածքում, թե՝ բաց տարածության մեջ։ Փակ տարածքում թռչելու համար Parrot-ի վրա ամրացվում է պենոպլաստե բամպեր։ Օդանավը կառավարվում է Apple iPhone-ի, iPod Touch-ի կամ iPad-ի միջոցով։ Երբ օդանավը թռչում է, իսկ դուք զանգ եք ընդունում, այն կայունանում և ավտոմատ վայրէջք է կատարում առանց մարդու միջամտության։


Ինչպես հայտնել է РИА «Новости»-ին ՌԴ ԱԻՆ տեղեկատվության վարչության պետ Իրինա Անդրիանովան, «РусЭйр» ավիաընկերությանը պատկանող Ту-134 քաղաքացիական օդանավը «Руслайн» ավիաընկերության 7R-243 Մոսկվա-Պետրոզավոդսկ չվերթը իրականացնելիս կոպիտ վայրէջք է կատարել օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Պետրոզավոդսկ-Սուոյարվի ավտոմայրուղուն։

Ինքնաթիռում գտնվել է 52 ուղևոր, որոնց թվում՝ 8 երեխա։ Աղետի հետևանքով զոհվել է 44 մարդ, 8-ը՝ ծանր տուժել են։

Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, քննվում են ավիաաղետի մի քանի վարկածներ, որոնց թվում՝ մարդկային գործոնը, բարդ մետեոպայմանները, ինչպես նաև ինքնաթիռի կամ օդանավակայինի սարքավորումների անսարք լինելու մասին վարկածը։ Ավելի վաղ հնչեցված վարկածներից մեկը եղել է օդանավակայանի լուսա-ազդանշանային սարքավորման անջատման փաստը։

Այժմ շարունակվում է դեպքի վայրի զննումը։ «Ինքնաթիռի հատվածների ցրումը մոտ 300 մետր է։ Հայտնաբերված է թռիչքի ձայնագրիչը։» – հայտնում են Քննչական կոմիտեից։

ՌԴ ԱԻՆ-ը աղետի վերաբերյալ տեղեկությունների համար հատուկ «թեժ գիծ» է բացել. 8 (8142) 799999


Այսօր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում 49-րդ անգամ մեկնարկում է “Փարիզի օդային շքահանդեսը“։ Ավիատորը կհետևի ավիացիայի այդ սքանչելի տոնին և կներկայացնի ամենահետաքրքիր լուրերը, լուսանկարները և տեսանյութերը։

Փարիզի օդային շքահանդեսը

Փարիզի օդային շքահանդեսը