Հայաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային Ил-76 օդանավը հունիսի 28-ի ցերեկը վթարային վայրէջք է կատարել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի «Մարինովկա» օդանավակայանում` տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին այսօր` հունիսի 29-ին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

ՀՀ Ռազմա-օդային ուժերի Ил-76 86852

ՀՀ Ռազմա-օդային ուժերի Ил-76 86852

«Օդանավում տեխնիկական խնդիրներ են ծագել, որի հետ կապված անձնակազմը որոշել է վայրէջք կատարել «Մարինովկա» օդանավակայանում: Տեխնիկական թերությունները վերացնելուց հետո, օդանավի անձնակազմը ուղղություն է վերցրել դեպի Հայաստան: Օդանավը հաջողությամբ վերադարձել է երկիր»,- նշել է նա: Continue reading


Այս շաբաթ ուշադրությունս երկու հրաշալի տեսանյութ գրավեցին։ Երկուսն էլ նկարահանվել են FLIR տեխնոլոգիայով, որը ոչ այլ ինչ է, քան ընդամենը ջերմային տեսանկարահանում։ Մեծ հաճույքով կիսվում եմ։

Փարիզի օդային շքահանդեսի թռիչքային առաջին օրվա կարճ տեսությունը.

Boeing 787-ի վայրեջքը.


Հունիսի 24 2011, Փարիզ, Լե Բուրժե – “SuperJet International”-ը, “Alenia Aeronautica”-ի և “Sukhoi Holding”-ի համատեղ ձեռնարկությունն այսօր հայտարարեց «Արմավիա» ավիաընկերության հետ վերջինիս “Sukhoi Superjet 100″ երկու օդանավերին վերաբերող “SuperCare” համաձայնության ստորագրման մասին:

Փարիզի օդային շքահանդեսի ժամանակ այդ համաձայնության մասին հայտարարել են “SuperJet International”-ի գլխավոր տնօրեն Կառլո Լոգլին և «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը։

«Արմավիա» ավիաընկերություն

«Արմավիա» ավիաընկերություն

“SuperJet International”-ը հայկական ավիաընկերությանը կմատակարարի պահեստամասեր և կապահովի սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը։ 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս պայմանագրի սկզբնական գործուղության ժամկետը 6 տարի է։ Continue reading


Միացյալ Թագավորությունում գործող HyperMach Europe ընկերությունը Փարիզի օդային շքահանդեսում զգուշորեն շոշափում է շուկայի տրամադրությունները, ներկայացնելով մի բոլորովին նոր կոնցեպտուալ ծրագիր, որը կամ անմիջապես կդադարի գործելուց, կամ էլ գոնե մի փոքր ուժ կառնի։

SonicStar

SonicStar

SonicStar-ը 20-տեղանոց 3.5M արագություն ունեցող բիզնես ջեթ է, որի ամենաշահավետ բարձրությունը կազմում է 62000 ֆուտ (19000 մ)։ Այն կարող է Փարիզից Նյու Յորք հասցնել ընդամենը 1 ժամ 45 րոպեում։ Ուժային կայանքը բաղկացած է 54700 ֆունտ (245kN) շարժուժ ունեցող S-Magjet 4000X հիբիրիդային էլեկտրագազային տուրբինայով շարժիչից, որը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում։ Continue reading


Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանիացի դերասան Ժերար Դեպարդիեն նկարահանվել է «Արմավիա» ընկերության Sukhoi Superjet 100 օդանավի գովազդում:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Միացյալ ավիաշինարարական կորպորացիան, դերասանը հետեւել է նոր օդանավի թռիչքին եւ տպավորված է եղել:

Ներկայումս Դեպարդիեն նկարահանվում է «Արմավիայի» գովազդում` Փարիզի ավիասրահում: Continue reading