Գետնավարման ընթացքում տեղի ունեցած վթարից հետո մի քանի օր զրկված լինելով թռչելու հնարավորությունից, Airbus A380 ինքնաթիռը վերջապես օդ բարձրացավ Լե Բուրժեում։ Վնասված թևը փոխարինվել է մեկ ուրիշ փորձնական A380-ի թևով։ Այս ինքնաթիռների նպատակն է Rolls-Royce ընկերության Trent XWB շարժիչների փորձարկումը։

Վթարը

Վթարը

Continue reading


Փարիզի օդային շքահանդեսում ամենաշատ հետաքրքրություն առաջացրած օդանավերից մեկը՝ արևային էներգիայով աշխատող Solar Impulse-ը, երկրորդ փորձի արդյունքում Բրյուսելից ժամանեց Լե Բուրժե, օդում անցկացնելով 16 ժամ և 5 րոպե։

Solar Impulse-ը Փարիզի օդային հանդեսում

Solar Impulse-ը Փարիզի օդային հանդեսում

Արևային մարտկոցներով աշխատող այս նախատիպը, կցուցադրվի շքահանդեսում և, եթե եղանակը բարեհաճ գտնվի, հունիսի 20-ից սկսած ամեն առավոտ օդ կբարձրանա։ Continue reading


Airbus-ի գլխավոր իժեներ Չարլզ Չեմփիոնն ասում է. «Գաղափարը հետևյալն է. ֆյուզելաժի համար մեզ անհարեժեշտ է մի այնպիսի տեխնոոլոգիա, որը փոքր ինչ կհիշեցնի թռչյունների կմաղքի կառուցվածքը, և որը թույլ կտա ստանալ ֆյուզելաժի համեմատաբար մեծ հատվածներ, որոնք կարող են թափանցիկ դառնալ, ու հնարավորություն ստեղծել թռչելիս հնարավորինս «վերապրել» աչքի առջև բացվող տեսարանները։»