Ռուսական ավիաարդյունաբերության ղեկավարը և Հայաստանը՝ որպես նոր ինքնաթիռի առաջին գնորդ
Ռուսական ավիաշինությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ լավ գիտի, որ այդ ոլորտի ամենահայտնի անունը մեր հայրենակից Միխայիլ Պողոսյանն է: 2011թ. հունվարին Միխայիլ Պողոսյանը նշանակվեց ռուսական «Ավիաշինական միավորված ընկերության» նախագահ: Պետական այդ ընկերությունը միավորում է ավիաշինության բնագավառի գրեթե բոլոր ռուսական ընկերությունները, այդ թվում մեզնից շատերին քաջ հայտնի «МиГ», «Су», «Як», «Ил», «Ту» ինքնաթիռաշինական ընկերությունները եւ տասնյակ այլ ընկերություններ ու գործարաններ:

ԽՍՀՄ փլուզումից հետո անդառնալիորեն անկում ապրող ռուսական ավիաշինությունը ներկայումս էլ հեռու է լավագույն օրերի ցուցանիշներից, սակայն կան մի քանի նախագծեր, որոնք տարեկան տասնյակ միլիարդ դոլարի եկամուտ են բերում: Կարելի է վստահորեն ասել, որ ավիաշինության մեջ գրեթե բոլոր նման հեռանկարային նախագծերը ղեկավարել ու ներկայումս էլ ղեկավարում է Միխայիլ Ասլանի Պողոսյանը:

Միխաիլ Պողոսյան - «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» նախագահ

Միխաիլ Պողոսյան – «Միացյալ ավիաշինական կորպորացիայի» նախագահ

Ռուսական ավիաշինության նորօրյա հայազգի հսկան ծնվել է 1956թ. ապրիլի 18-ին Մոսկվայում: 1979թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի ինքնաթիռաշինության ֆակուլտետը: Ինստիտուտից հետո աշխատանքի է նշանակվել Մոսկվայի Պ.Օ.Սուխոյի անվան ավիաշինական գործարանում որպես ինժեներ-կոնստրուկտոր: Մինչեւ 1992թ. նույն գործարանում եւ Պ.Օ.Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում դարձել է գերագույն կոնստրուկտորի առաջին տեղակալ եւ նույն պաշտոնը վարել մինչեւ 1998թ.: Continue reading


Շուտով կլրանա ինքնաթիռի տեսակներից ամենագրավիչ տվյալներ ունեցողի՝ կործանիչի ստեղծման 100 ամյակը, այսինքն` ուղիղ մեկ դար։ Մեկ դարի ընթացքում տարբեր երկրներում ստեղծվել են կործանիչների բազում հայտնի մակնիշներ։

Ամբողջ աշխարհում հայտնի են մեր հայրենակից Անուշավան Հովհաննեսի Միկոյանի կողմից ստեղծված «ՄիԳ» մակնիշի կործանիչ ինքնաթիռները։ Նրանց մասին գրվել են տասնյակ հոդվածներ և գրքեր։

МиГ-21

МиГ-21

Փորձենք առաջին անգամ կործանիչաշինության հարյուրամյա պատմության համատեքստում հայ ընթերցողին հայերեն ներկայացնել «ՄիԳ»-երի ունեցած դերը։ Իհարկե մեկ հոդվածի շրջանակներում, անխոս, շատ դժվար է ներկայացնել այդ հսկայական դերը։ Continue reading