Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանիացի դերասան Ժերար Դեպարդիեն նկարահանվել է «Արմավիա» ընկերության Sukhoi Superjet 100 օդանավի գովազդում:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Միացյալ ավիաշինարարական կորպորացիան, դերասանը հետեւել է նոր օդանավի թռիչքին եւ տպավորված է եղել:

Ներկայումս Դեպարդիեն նկարահանվում է «Արմավիայի» գովազդում` Փարիզի ավիասրահում:

Հիշեցնենք, որ առաջին Sukhoi Superjet 100 օդանավը հայկական «Արմավիա» ընկերությանն է հատվացվել այս տարվա ապրիլի 19-ին: Օդանավը ընկերության վրա նստել է 24 մլն դոլար: Sukhoi Superjet 100-ը նախատեսված է 1,5-2 ժամ տեւող թռիչքների համար: Այն թռիչքներ կկատարի Երեւանից Մոսկվա, Սոչի եւ Ուկրաինայի քաղաքներ: