Այս հոդվածի հեղինակն է Ելենա Շուվաևա-Պետրոսյանը։ Իր թույլտվությամբ թարգմանեցինք այն ու տեղադրում ենք նաև մեր կայքում։ Խնդրում ենք բոլորին (առաջին հերթին, իհարկե, պետական մարմիններին), ով կարող է որևէ կերպ աջակցել մեր պատմության հերոսին՝ անտարբեր չմնալ։

Օդաչու Հարություն Դավթյանը գտնում է, որ հայրենիքին օգտակար լինելը՝ մարդկային սովորական ձգտում է:

Օդաչու Հարություն Դավթյանը

Օդաչու Հարություն Դավթյանը

Նա իր կուրծքը չի ծեծում, չի պահանջում, որպեսզի հայրենիքը գնահատի նրա վաստակը, իսկ առողջության կորստի համար էլ կառավարությունից հատուցում չի պահանջում: Ինչպես երևում է, կառավարությանը դա լիուլի ձեռք է տալիս… Նա, իրոք, որ, շատ համեստ է, այդ պատճառով էլ անարդարացիորեն մոռացված է: Եվ այդուհանդերձ, Արցախում նրան լավ են ճանաչում, նրան հիշում են բոլոր նրանք, ում, իր կյանքը վտանգելով, օգնել է: Բայց, ինչու՞ ոչ ոք չի հետաքրքրվում, թե այդ հերոսն ինչպես է ապրում:

Հարությունն իր չորս անձից բաղկացած ընտանիքի հետ ապրում է «Էրեբունի» օդանավակայանի հանրակացարանում: Սխրագործությունը, որ նա հանուն հայ ֆիդայինների ու ինքնաթիռի փրկման կատարեց, նրան հաշմանդամ դարձրեց, իսկ թոշակից զրկվեց, երբ իր գոյությունը դադարեցրեց «Հայկական ավիաուղիները»:

Անձնակազմ

Անձնակազմ

…Ծնողները կտրականապես դեմ էին, որպեսզի նա ընդունվեր օդաչուական ուսումնարան, սակայն Հարությունն, ուղղակի, տառապում էր երկնքով: Մեկ տարի ուսանելով Պոլիտեխնիկ ինստիտուտում, քննաշրջանի ժամանակ, թերթում անսպասելիորեն մի հայտարարություն է տեսնում, որտեղ ասվում էր, թե՝ Քաղաքացիական ավիացիայի ինստիտուտի համար հավակնորդների հավաքագրում է տեղի ունենում:

Մինչև ընդունելության ավարտը երկու օր էր մնում: Եվ Հարությունը ծառս է լինում. կայծակնային արագությամբ հավաքում է անհրաժեշտ փաստաթղթերն ու ծնողներին հայտարարում. «Վերջ: Կամ բանակ եմ գնում, կամ՝ օդաչուական ուսումնարան»:

Հարությունը հաջող հանձնում է ընդունելության քննությունները և դառնում է Ռյազանի Օդաչուական ուսումնարանի կուրսանտ: Դա 1973 թվականին էր:

ՈՒսումնառության ավարտից հետո նրան Երևան են ուղարկում, ուր և դառնում է Ան-2-ի հրամանատար: Նա իրականացնում է ինչպես քաղաքացիական, այնպես էլ բեռնատար փոխադրումներ: Հետո Յակ-40 էր, որի ժամանակ Հարությունը նախ երկրորդ օդաչու էր, որից հետո՝ հրամանատար: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ նա օգնության բեռներ էր փոխադրում աղետի գոտի: Օրերով չէր քնում: «Քնելու ժամանակ չկար, հարկ էր շտապ օգնել մարդկանց: Մինչև հիմա մտածում եմ, արդյո՞ք այն օրերին չէի կարող ավելին անել…» ,- ասում է իմ զրուցակիցը: Այն օրվանից, ինչ հաշմանդամ էր դարձել և ժամանակի մեծ մասը ստիպված էր տանն անցկացնել, կյանքի ու դրա վերաիմաստավորման խոհերը նրա համար հիմնական չարչրանքն էին դարձել:

Այդ ժամանակ էլ օդանավի հրամանատար Ա. Դավթյանը ստացավ պարանոցային ողնաշարի վնասվածք, չորրորդ ողի կոմպրեսիոն ջարդվածք, ողնուղեղի վնասվածք, որոնք և նրան դարձրեցին երկրորդ խմբի հաշմանդամ: Սովմինի առաջին քարտուղարը, որը նրան այցելել էր Հիվանդանոցում, բացականչելով «Դուք հերոս եք», խոստացավ և՛ կոչում, և՛ բնակարան, և՛ ամառանոց, և՛ ավտոմեքենա: Արդյունքում խոստումները մնացին որպես լոկ խոստումներ: Միշա Անդրեեասյանը, որը հրահանգիչ էր, այս ու այն կողմ ընկնելով, Առաջին աստիճանի Խաչ ստացավ, Հարություն Դավթյանը՝ Երկրորդ աստիճանի Խաչ: Չնայած, թվում է թե պետք է հակառակը լիներ: Ինչ խոսք, Դավթյանը պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով: Բայց, արդյո՞ք խոսքը միայն խիզախության մասին է…

…Վլադիմիր Պուտինն իր նախագահության շրջանում պարգևատրեց Մոսկվայի օդանավակայանում վթարային վայրէջք կատարած օդաչուներին, շնորհելով նրանց Ռուսաստանի հերոսի կոչում: Իսկ մեկ տարի առաջ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պետական պարգևներ շնորհեց Տու-154 ինքնաթիռի անձնակազմին, որը 2010 թվականի սեպտեմբերին վթարային վայրէջք կատարեց Կոմի հանրապետությունում: Ավիալայներում կային ավելի քան 70 ուղևորներ, որոնցից ոչ սք չէր տուժել: Էքստրեմալ պայմաններում ծառայողական պարտքի կատարման ժամանակ արիություն ու հերոսություն ցուցաբերելու համար օդաչուները ստացան Ռուսաստանի հերոսի կոչում: Միթե՞ Հարություն Դավթյանի սխրանքը ավելի պակաս նշանակալից է:

Յակ-40 N 87532 ինքնաթիռը

Յակ-40 N 87532 ինքնաթիռը

1992 թվականից Հարությունի մոտ սկսվում են տառապանքի ուղիները. հիվանդանոցից հիվանդանոց: Ջղային հողի վրա բացվում է տասներկումատնյա աղիքի խոցը, անհանգստացնում է սիրտը. երկու անգամ ինֆարկտ է տանում… Երբ դեռ գոյություն ունեին «Հայկական ավիաուղիները», Հարությունը հաշմանդամության թոշակ էր ստանում, իսկ այժմ նրան անհրաժեշտ են թանկարժեք դեղամիջոցներ, և հոգածության կարիք էլ ունի /վերջերս արյան զեղում ստացավ/: Անհեթեթություն է, բայց փաստ է. հերոսը սառչում է հանրակացարանում, գոյության համար չունենալով ոչ մի միջոց: Այո, նա իր կուրծքը չի ծեծում, չի պահանջում, որպեսզի հայրենիքն իր վաստակը գնահատի… Նա լուռ ու մունջ քարշ է տալիս իր գոյությունը. և դա մեզ՝ բոլորիս համար մեծ նախատինք է:

Նրա համեստ ապրելատեղիում սեղանի վրա դրված է այն նույն ինքնաթիռի այրված ժամացույցը: Ինքնաթիռն այրվեց, իսկ ժամացույցը մնաց, և ահա, շուրջ քսան տարի է շարունակում է չափել ժամանակը: Հարություն Դավթյանը ուրախանում է, որ Արցախի ու Հայաստանի համար ժամանակը նույնպես կանգ չի առել: Բայց, միայն թե, շատ է ցավալի, որ այդ ժամացույցը չափում է նաև մեր անտարբերությունն ու խստասրտությունը, մեր անկարողությունը, որ չենք կարողանում գնահատել հերոսներին կենդանության օրոք: Բայց, չէ՞որ նրանց հենց կյանքի ընթացքում է պետք այդ ուշադրությունը. առանց ետմահու մեծարանքների նրանք մի-կերպ յոլա կգնան: