Ռուսական «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի» («Центр анализа стратегий и технологий») բլոգը տեղեկացնում է, որ ուղղաթիռների արտադրությամբ, արդիականացմամբ ու նորոգմամբ զբաղվող «Ռոստվերտոլ» ընկերությունը դեկտեմբերի 22-ին «Իլ-76» ինքնաթիռով Հայաստան է ուղարկել մեր երկրին վաճառված 2 «Մի-24» ուղղաթիռ։ Բլոգը նշում է, որ ուղղաթիռները մինչ այդ եղել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի կազմում և վերանորոգվել են «Ռոստվերտոլում»։

«Մի-24» ուղղաթիռ

«Մի-24» ուղղաթիռ


Այսօր, դեկտեմբերի 7-ին, քաղաքացիական ավիացիայի միջազգային օրն է։ Շնորհավորում ենք բոլորին, ում սրտերը երկնքում են։

Ստեփանակերտի օդանավակայան

Ստեփանակերտի օդանավակայան

Այս առիթով Ավիատորը որոշեց հրապարակել PanARMENIAN Photo-ի հետ համատեղ ստեղծած Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանի մասին ֆոտո-ռեպորտաժը։ Չէ որ սա նոր քայլ է Հայաստանի ավիացիայի համար, և բավականին շուտով մենք բոլորս արդեն հնարավորություն կունենանք հասնել Արցախ ոչ միայն գետնով, այլև երկնքով, ինչպես վայել է մինչև հոգու խորքը երկնքին սիրահարված մարդկանց՝ իսկական ավիատորներին։ Continue reading


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը զորավարժությունների ընթացքում առաջին անգամ հետախուզական տեղեկություններ հավաքագրելու նպատակով օգտագործել է նաեւ անօդաչու թռչող սարքեր:

Անօդաչու թռչող սարք

Անօդաչու թռչող սարք

Այդ մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

Հայկական արտադրության «Կռունկ» անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ ցուցադրվել են Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ժամանակ:


2011 թ. օգոստոսի 1-ին «Արմավիա» ավիաընկերությունը ներկայացրեծ իր նոր ձեռքբերումը՝ CRJ-200 տարածաշրջանային ջեթը։ Այս ինքնաթիռը 2001-ին շահագործման մեջ է մտցրել Lufthansa CityLine ընկերությունը։ Սա «Արմավիա» ընկերության արդեն երրորդ CRJ-200-ն է։ Օգոստոսի 1-ին «Արմավիայի» անձնակազմն այն Երևանի «Զվարթնոց» օդանավակայան փոխադրեց Քյոլնից, ուր նավը կայանած էր վաճառքից առաջ։

Ինքնաթիռը կրում է մեծ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը։ Հավանաբար, հետագայում, երբ (կամ եթե) ինքնաթիռում տեղադրվեն համապատասխան մուլտիմեդիա սարքավորումները, այն իր ուղևորներին կդիմավորի հենց բաբաջյանական մեղեդիներով։

«Արմավիա» ընկերության CRJ-200

«Արմավիա» ընկերության CRJ-200

Ինքնաթիռը կարող է 50 ուղևոր փոխադրել միջին տարածաթյուններով։ Նախատեսվում է, որ այն թռիչքներ կիրականացնի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ։ Continue reading


Այս տեսահոլովակներում ներկայացվող հրաշալի ուղղաթիռը հայտնի Մի-24-ն է (ի դեպ, այս ուղղաթիռով զինված են նաև հայկական Ռազմաօդային ուժերը)։ Իհարկե, եթե միայն այդ փաստը լիներ, հոլովակները դժվար թե արժանանային մեր ուշադրությանը։ Բանն այն է, որ սա 2,6 մետր երկարությամբ հեռակառավարվող տուրբինային շարժիչով մոդել է։ Արտադրվում է Գերմանիայում, արժեքը մոտ €6500 է:

Continue reading