Հայաստանի ռազմաօդային ուժերի տրանսպորտային Ил-76 օդանավը հունիսի 28-ի ցերեկը վթարային վայրէջք է կատարել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի «Մարինովկա» օդանավակայանում` տեխնիկական խնդիրների պատճառով: Այս մասին այսօր` հունիսի 29-ին հայտնել է Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:

ՀՀ Ռազմա-օդային ուժերի Ил-76 86852
«Օդանավում տեխնիկական խնդիրներ են ծագել, որի հետ կապված անձնակազմը որոշել է վայրէջք կատարել «Մարինովկա» օդանավակայանում: Տեխնիկական թերությունները վերացնելուց հետո, օդանավի անձնակազմը ուղղություն է վերցրել դեպի Հայաստան: Օդանավը հաջողությամբ վերադարձել է երկիր»,- նշել է նա: Continue reading