Միացյալ Թագավորությունում գործող HyperMach Europe ընկերությունը Փարիզի օդային շքահանդեսում զգուշորեն շոշափում է շուկայի տրամադրությունները, ներկայացնելով մի բոլորովին նոր կոնցեպտուալ ծրագիր, որը կամ անմիջապես կդադարի գործելուց, կամ էլ գոնե մի փոքր ուժ կառնի։

SonicStar

SonicStar

SonicStar-ը 20-տեղանոց 3.5M արագություն ունեցող բիզնես ջեթ է, որի ամենաշահավետ բարձրությունը կազմում է 62000 ֆուտ (19000 մ)։ Այն կարող է Փարիզից Նյու Յորք հասցնել ընդամենը 1 ժամ 45 րոպեում։ Ուժային կայանքը բաղկացած է 54700 ֆունտ (245kN) շարժուժ ունեցող S-Magjet 4000X հիբիրիդային էլեկտրագազային տուրբինայով շարժիչից, որը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում։ Դրա վրա նաև տեղադրված է գերձայնային հարվածը մեղմացնող մեխանիզմ, որը, հավանաբար, վերգետնյա թռիչքները թույլատրելի դարձնելու նպատակ ունի։ Առաջին թռիչքը ծրագրված է իրագործել 2021 թ.։

SonicStar գերձայնային բիզնես ջեթը

SonicStar գերձայնային բիզնես ջեթը

Չնայած, դյուրին է նման նախագիծը համարել տնտեսապես անիրատեսական և տեխնիկապես անհասանելի, միևնույն է, Concorde-ից շատ ավելի արագ օդանավի մասին միտքը շարունակում է հետաքրքրություն շարժել։ EADS-ը Փարիզում քննարկէլ է նաև զրոյական արտանետումներով գերձայնային տրանսպորտի ընդհանուր գաղափարը։ Այդ քննարկումների համաձայն նախատեսվում է, որ մարդկությունը 2050 թվականին կունենա այսպիսի օդանավեր, որոնք կթռչեն M4 արագությամբ, և Փարիզից Տոկիո կհասնեն 2.5 ժամում։