Փարիզի օդային շքահանդեսում ամենաշատ հետաքրքրություն առաջացրած օդանավերից մեկը՝ արևային էներգիայով աշխատող Solar Impulse-ը, երկրորդ փորձի արդյունքում Բրյուսելից ժամանեց Լե Բուրժե, օդում անցկացնելով 16 ժամ և 5 րոպե։

Solar Impulse-ը Փարիզի օդային հանդեսում

Solar Impulse-ը Փարիզի օդային հանդեսում

Արևային մարտկոցներով աշխատող այս նախատիպը, կցուցադրվի շքահանդեսում և, եթե եղանակը բարեհաճ գտնվի, հունիսի 20-ից սկսած ամեն առավոտ օդ կբարձրանա։

Solar Impulse օդանավը նախագծվել է 7 տարի։ Թևերի բացվածքն է 63.4 մետր, նույնը՝ ինչ Airbus A340-ի մոտ է, բայց առաջինը կշռում է ընտանեկան ավտոմեքենայի չափ։ Ամեն թևում կա 12000 արևային էլեմենտ, որոնք էներգիա են մատակարարում 4 էլեկտրաշարժիչներին, յուրաքանչյուրը՝ 10 ձիաուժ հզորությամբ։ Էլեկտրաշարժիչներն էլ օրվա ընթացքում լիցքավորում են 400 կգ-անոց լիթիում-պոլիմերային մարտկոցը, ինչը թույլ է տալիս օդանավին թռչել նույնիսկ գիշերը։