Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ շրջանակներում 2012թ.-ին հայտարարում է «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթը: Մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է նախագծեն ու պատրաստեն այնպիսի թռչող սարքեր /ռոբոտներ/, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տարածքի վրայի նշանները, որոնց միջոցով կկարողանան տեղորոշվել, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչև 300 գր. բեռ և կվերադառնան մեկնարկային տեղամաս:

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթ

«Անօդաչու թռչող սարքեր» մրցույթ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում և գրանցման օրվանից 20 օր անց ներկայացնել ռոբոտի կոնցեպտը: Մրցույթը կունենա 3 նախնական փուլ: Նախնական փուլերի ընթացքում մասնակիցները կարող են վաստակել լրացուցիչ միավորներ /առավելագույնը 30 միավոր/: Միությունը ռոբոտ պատրաստելու համար անհրաժեշտ դետալներ կտրամադրի այն 5 թիմերին, որոնք կներկայացնեն ռոբոտի լավագույն կոնցեպտները: Continue reading


2011 թ. օգոստոսի 1-ին «Արմավիա» ավիաընկերությունը ներկայացրեծ իր նոր ձեռքբերումը՝ CRJ-200 տարածաշրջանային ջեթը։ Այս ինքնաթիռը 2001-ին շահագործման մեջ է մտցրել Lufthansa CityLine ընկերությունը։ Սա «Արմավիա» ընկերության արդեն երրորդ CRJ-200-ն է։ Օգոստոսի 1-ին «Արմավիայի» անձնակազմն այն Երևանի «Զվարթնոց» օդանավակայան փոխադրեց Քյոլնից, ուր նավը կայանած էր վաճառքից առաջ։

Ինքնաթիռը կրում է մեծ հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի անունը։ Հավանաբար, հետագայում, երբ (կամ եթե) ինքնաթիռում տեղադրվեն համապատասխան մուլտիմեդիա սարքավորումները, այն իր ուղևորներին կդիմավորի հենց բաբաջյանական մեղեդիներով։

«Արմավիա» ընկերության CRJ-200

«Արմավիա» ընկերության CRJ-200

Ինքնաթիռը կարող է 50 ուղևոր փոխադրել միջին տարածաթյուններով։ Նախատեսվում է, որ այն թռիչքներ կիրականացնի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ։ Continue reading


Հունիսի 24 2011, Փարիզ, Լե Բուրժե – “SuperJet International”-ը, “Alenia Aeronautica”-ի և “Sukhoi Holding”-ի համատեղ ձեռնարկությունն այսօր հայտարարեց «Արմավիա» ավիաընկերության հետ վերջինիս “Sukhoi Superjet 100″ երկու օդանավերին վերաբերող “SuperCare” համաձայնության ստորագրման մասին:

Փարիզի օդային շքահանդեսի ժամանակ այդ համաձայնության մասին հայտարարել են “SuperJet International”-ի գլխավոր տնօրեն Կառլո Լոգլին և «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը։

«Արմավիա» ավիաընկերություն

«Արմավիա» ավիաընկերություն

“SuperJet International”-ը հայկական ավիաընկերությանը կմատակարարի պահեստամասեր և կապահովի սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը։ 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս պայմանագրի սկզբնական գործուղության ժամկետը 6 տարի է։ Continue reading


Ինչպես հայտնել է РИА «Новости»-ին ՌԴ ԱԻՆ տեղեկատվության վարչության պետ Իրինա Անդրիանովան, «РусЭйр» ավիաընկերությանը պատկանող Ту-134 քաղաքացիական օդանավը «Руслайн» ավիաընկերության 7R-243 Մոսկվա-Պետրոզավոդսկ չվերթը իրականացնելիս կոպիտ վայրէջք է կատարել օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Պետրոզավոդսկ-Սուոյարվի ավտոմայրուղուն։

Ինքնաթիռում գտնվել է 52 ուղևոր, որոնց թվում՝ 8 երեխա։ Աղետի հետևանքով զոհվել է 44 մարդ, 8-ը՝ ծանր տուժել են։

Ինչպես հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն, քննվում են ավիաաղետի մի քանի վարկածներ, որոնց թվում՝ մարդկային գործոնը, բարդ մետեոպայմանները, ինչպես նաև ինքնաթիռի կամ օդանավակայինի սարքավորումների անսարք լինելու մասին վարկածը։ Ավելի վաղ հնչեցված վարկածներից մեկը եղել է օդանավակայանի լուսա-ազդանշանային սարքավորման անջատման փաստը։

Այժմ շարունակվում է դեպքի վայրի զննումը։ «Ինքնաթիռի հատվածների ցրումը մոտ 300 մետր է։ Հայտնաբերված է թռիչքի ձայնագրիչը։» – հայտնում են Քննչական կոմիտեից։

ՌԴ ԱԻՆ-ը աղետի վերաբերյալ տեղեկությունների համար հատուկ «թեժ գիծ» է բացել. 8 (8142) 799999