Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մի մարդու, որի հրաշալի լուսանկարների շնորհիվ այսօր բոլորս էլ կարող ենք վայելել օդանավերի (հատկապես՝ ռազմական օդանավերի) հզոր գեղեցկությունը բնական միջավայրում՝ երկնքում։ Ճապոնացի Կաթսուհիկո Տոկունագան օդային լուսանկարչության կենդանի լեգենդ է։ Նրա լուսանկարները համացանցում շատ տարածված են, և, եթե դուք դրանք տեսել եք, ապա չեք զարմանա։ Իսկ եթե չեք տեսել՝ բաց մի թողեք այս առիթը։

Կաթսուհիկո Տոկունագա

Կաթսուհիկո Տոկունագա

Կաթսուհիկո «Կաթսու» Տոկունագան ծնվել է 1957 թվակականին։ Բնագավառը, որ նա ընտրել է, և որում հմտացել է կոչվում է air-to-air լուսանկարչություն։ Սա օդային լուսանկարչության մի տեսակ է, որում լուսանկարիչը անմահացնում է օդանավը ոչ թե գետնից, այլ մեկ այլ օդանավից։ Continue reading


Հունիսի 24 2011, Փարիզ, Լե Բուրժե – “SuperJet International”-ը, “Alenia Aeronautica”-ի և “Sukhoi Holding”-ի համատեղ ձեռնարկությունն այսօր հայտարարեց «Արմավիա» ավիաընկերության հետ վերջինիս “Sukhoi Superjet 100″ երկու օդանավերին վերաբերող “SuperCare” համաձայնության ստորագրման մասին:

Փարիզի օդային շքահանդեսի ժամանակ այդ համաձայնության մասին հայտարարել են “SuperJet International”-ի գլխավոր տնօրեն Կառլո Լոգլին և «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը։

«Արմավիա» ավիաընկերություն

«Արմավիա» ավիաընկերություն

“SuperJet International”-ը հայկական ավիաընկերությանը կմատակարարի պահեստամասեր և կապահովի սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը։ 4 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս պայմանագրի սկզբնական գործուղության ժամկետը 6 տարի է։ Continue reading


Միացյալ Թագավորությունում գործող HyperMach Europe ընկերությունը Փարիզի օդային շքահանդեսում զգուշորեն շոշափում է շուկայի տրամադրությունները, ներկայացնելով մի բոլորովին նոր կոնցեպտուալ ծրագիր, որը կամ անմիջապես կդադարի գործելուց, կամ էլ գոնե մի փոքր ուժ կառնի։

SonicStar

SonicStar

SonicStar-ը 20-տեղանոց 3.5M արագություն ունեցող բիզնես ջեթ է, որի ամենաշահավետ բարձրությունը կազմում է 62000 ֆուտ (19000 մ)։ Այն կարող է Փարիզից Նյու Յորք հասցնել ընդամենը 1 ժամ 45 րոպեում։ Ուժային կայանքը բաղկացած է 54700 ֆունտ (245kN) շարժուժ ունեցող S-Magjet 4000X հիբիրիդային էլեկտրագազային տուրբինայով շարժիչից, որը ստեղծվել է Միացյալ Թագավորությունում։ Continue reading


Համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանիացի դերասան Ժերար Դեպարդիեն նկարահանվել է «Արմավիա» ընկերության Sukhoi Superjet 100 օդանավի գովազդում:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Միացյալ ավիաշինարարական կորպորացիան, դերասանը հետեւել է նոր օդանավի թռիչքին եւ տպավորված է եղել:

Ներկայումս Դեպարդիեն նկարահանվում է «Արմավիայի» գովազդում` Փարիզի ավիասրահում: Continue reading


Փարիզի օդային շքահանդեսում ամենաշատ հետաքրքրություն առաջացրած օդանավերից մեկը՝ արևային էներգիայով աշխատող Solar Impulse-ը, երկրորդ փորձի արդյունքում Բրյուսելից ժամանեց Լե Բուրժե, օդում անցկացնելով 16 ժամ և 5 րոպե։

Solar Impulse-ը Փարիզի օդային հանդեսում

Solar Impulse-ը Փարիզի օդային հանդեսում

Արևային մարտկոցներով աշխատող այս նախատիպը, կցուցադրվի շքահանդեսում և, եթե եղանակը բարեհաճ գտնվի, հունիսի 20-ից սկսած ամեն առավոտ օդ կբարձրանա։ Continue reading